Բժիշկ Պիեր Պաոլո Մարիանին Corriere dello Sport- ին տված հարցազրույցում խոսել է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի վերականգնման մասին, ոնվերջերս ենթարկվել է վիրահատության:
«Վիրահատության ընթացքում դժվարություններ չեն եղել: Այժմ Նիկոլոն պետք է սկսի վերականգնման գործընթացը, որը նրան կտրամադրեն ակումբում: Վերջին տարիներին ակումբը բազմաթիվ նման վնասվածքներ է ունեցել, խնդիրներ չեն լինի:
Ձանիոլոն կարող է վերադառնալ իր պարտականություններին մինչև Եվրո-2020, բայց ոչ մի մարզիչ չի երաշխավորի ֆուտոլիստ տեղը հայտացուցակում այնպիսի խաղացողի, որի մարզավիճակը կարող է կասկածի տակ լինել»,- ասել է Մարիանին: