Բազելում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը, ինչպես արդեն հայտնել էինք, հռչակվել է չեմպիոն նժույգթափերում․ Դավթյանը 14.266 միավոր է հավաքել ու զբաղեցրել առաջին հորիզոնականը։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը ներկայացնում է մեր մարզիկի պարգրատրման արարողությունը․
«Ապրիլի 24-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում ծածանվեց հայոց եռագույնը: Շնորհակալ ենք Արթուր Դավթյան»։
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանը մասնակցելու է Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։