Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը մեկնարկում 6-0 հաշվով չնկատեց բելառուս Սոսլան Դաուրովին: ¼ եզրափակչում Պողոսյանն ամբողջ գոտեմարտի ընթացքում հաղթում էր ադրբեջանցի Թալեհ Մամեդովին, սակայն վերջին վայրկյաններին 2 միավոր տվեց ու չնայած 2-2 հաշվին, առավելությունը Մամեդովինն էր: Վերջինս կիսաեզրափակչում հաղթել է, և վաղը Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Նիկոլայ Իվանով Վիչևի հետ: Հաղթանակի դեպքում Պողոսյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Ալեքսանդր Յուրկյանսի հետ:
77 կգ քաշային կարգում Վարուժան Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ պարտվեց Յունուս Էմրե Բաշարին: Բաշարը եզրափակչում է, և Գրիգորյանը վաղը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Սանան Սուլեյմանովի հետ: Հաղթանակի դեպքում Գրիգորյանը բրոնզե մեդալը կվիճարկի Դմիտրի Պուշկովի հետ: