«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը հայտնվել է «Ռեալի» դիտակետում: Այդ մաիսն հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրը հայտնում է, որ մադրիդյան ակումբը նախատեսում է հարձակվողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց «սերուցքայինները» փող չունեն թանկարժեք խաղացողների տրանսֆերներ կատարելու համար:
Մադրիդի «Ռեալը» կարող է հետաձգել Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի գնման տարբերակները մինչ հաջորդ տարի: Ուստի մադրիդյան ակումբն իր ուշադրությունը սևեռել է կանադացի հարձակվողի կողմը:
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան», մինչդեռ ֆրանսիական ակումբը ցանկանում է առնվազն 60 միլիոն եվրո ստանալ կանադացու տրանսֆերի դիմաց: Հարկ է նշել, որ Դեյվիդն ինքը հայտարարել է, որ կցանկանար խաղալ «Բարսելոնայում»: