«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն քննադատներին, ովքեր ծաղրում էին լոնդոնյան ակումբի ներկայությունը Եվրոպա Սուպերլիգայում:
«Ես կասեմ, որ մենք աշխարհի լավագույն ակումբներից մեկն ենք և շատ հպարտ ենք, որ ներկայացնում ենք այս ակումբը և նրա պատմությունը: Մենք լիովին տեղյակ ենք այն պահանջների և այն նշաձողի մասին, որին պետք է ձգտենք:
Անհնար է մոռանալ պատմությունը: Այս պատմությունը կապված է արդյունքների, աշխատանքի որոշակի մեթոդների, որոշակի արժեքների և դրանց ճիշտ ներկայացման, այն աջակցության և սիրո հետ, որը ամբողջ աշխարհի մարդիկ ունեն մեր հանդեպ:
Դա պատահականություն չէ: Սա այն է, ինչ տարիներ շարունակ պատրաստել են ակումբի պատմության մեջ ներգրավված մարդկանցից շատերը»,- մեջբերում է Արտետային Goal-ը: