Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունեց Բերգամոյի «Ատալանտային»:
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Առաջին խաղակեսում Մալինովսկիի գոլին երկրորդ խաղակեսում Ֆոնսեկայի թիմից պատասխանեց Կրիստանտեն: Հետագայում գոլեր չգրանցվեցին ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը խաղաց 86 րոպե:
Թիմերը խաղն ավարտեցին 10-ական խաղացողով. հեռացվեցին Գոսենսն ու Իբանյեսը:
Այս ոչ-ոքիից հետո «Ատալանտան» 65 միավորով երրորդն է, իսկ «գայլերը» 55 միավորով զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: