Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը El Larguero հաղորդման եթերում հաստատեց տեղեկատվությունը Լուկա Մոդրիչի հետ պայմանագրի երկարաձգման մասին և խոսեց Սերխիո Ռամոսի գործող պայմանագրի ժամկետի ավարտի հետ կապված իրավիճակի մասին:
«Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ: Սերխիո Ռամոսը մինչ օրս նոր պայմանագիր չի ստորագրել, և չգիտեմ ինչու: Ես սիրում եմ Սերխիոյին ինչպես որդի: Բայց իրավիճակն այսպիսին է. և ինքը, և ես դա հասկանում ենք:
Վարա՞նը: Եթե ֆուտբոլիստները չեն ցանկանում մնալ «Ռեալում», նրանք կարող են հեռանալ (Ռաֆայել Վարանի պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը):
Ես չեմ կարող պատկերացնել «Ռեալն» առանց Զինեդին Զիդանի: Ճիշտ չէ, որ ես «Շախտյորի» հետ խաղից հետո պատրաստ էի հեռացնել նրան աշխատանքից»,- ասել է Պերեսը: