Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը լիովին ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին։
34-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ատլետիկոյի» վերջին հանդիպումները։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում ուրուգվայցին անցկացրած 32 խաղում դարձել է 19 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։