ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին արձագանքել է եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը։
«Շարունակում ենք աշխատել ՈՒԵՖԱ-ի հետ։ ՊՍԺ-ն հստակ համոզված է, որ ֆուտբոլը սպորտ է բոլորի համար։ Ես հենց ամենասկզբից այդ դիրքորոշումն ունեմ»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը։
Հիշեցնենք, որ Ալ-Խելաիֆին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում Եվրոպական ակումբների ասոցիացիայի ներկայացուցիչ է։