Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրու ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ-2»-ի դարպասը։
Բանակայինների կազմում հաշիվը բացեց Կարեն Մուրադյանը, երկու անգամ էլ աչքի ընկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 43 միավորով երկորրդ տեղում է և մեկ միավոր է զիջում առաջատար «Սևանին», սակայն վերջինս մեկ խաղ ավելի է անցկացրել։