Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Եվրոպայում թոփ ակումբների՝ Սուպերլիգա ստեղծելու նախաձեռնությունը:
«Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) խորհրդի անդամները կիրակի երեկոյան անցկացրեցին վիդեոկոնֆերանս և հաստատեցին, որ անցյալ ուրբաթ կայացած խորհրդի որոշումը ուժի մեջ է:
Այս որոշումը նշանակում է, որ ակումբները կողմ են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ծրագրված բարեփոխմանը: ECA խորհրդի անդամները մերժել են Սուպերլիգա ստեղծելու պլանները», — մեջբերում է Վատցկեին «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Վատցկեն հաստատեց նաև, որ ECA-ում Գերմանիան ներկայացնող երկու ակումբներն էլ՝ «Բորուսիան» և «Բավարիան», 100% -ով կիսում են կազմակերպության մյուս անդամների տեսակետները:
Հիշեցնենք, որ նոր մրցաշարի բոլոր 12 հիմնադիր ակումբները նույնպես դուրս են եկել ECA- ից: