«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Գարի Նևիլը, որը ներկայումս աշխատում է որպես հեռուստափորձագետ, մեկնաբանել է Եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը։
«Ես արդեն 40 տարի է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ, բայց ինձ համար զզվելի են Սուպերլիգայի մասին շշուկները, բացարձակ զզվելի։ Ինձ համար ամենից զզվելին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլն» են։ Մերսիսայդցիները հակասում են իրենց հիմնին ու արժեքներին․ «Դու երբեք մենակ չես լինի», մենք ազգային ակումբ ենք, ակումբ՝ երկրպագուների համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» ակումբ է, որը ավելի քան 100 տարի առաջ ստեղծվել է այդ վայրերի աշխատողների կողմից, ու նրանք ձգտում են մի լիգայի, որտեղ չկա մրցակցություն, որտեղից դուրս մնալ չի լինելու։ Դա բացարձակ խայտառակություն է»,-Նևիլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։