Ղազախստանի առաջնության 6-րդ տուրում Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» ընդունել էր «Ակժայիկին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով։ Սա հայ մարզչի թիմի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր։
Հանդիպման միակ գոլը խփվեց 48-րդ րոպեին․ աչքի ընկավ Էուգենիոն։
«Տարազը» 14 միավորով առաջին տեղն է կիսում «Աստանայի» հետ։