Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթանակի կապակցությամբ Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Բարսելոնային».
«Շնորհավորում ենք «Բարսելոնային» ու նրա համակիրներին՝ արժանի հաղթանակի կապակցությամբ»,- ասված է «Ռեալի» թվիթերյան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսան» 4-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին» ու իր պատմության մեջ 31-րդ անգամ տիրեց գավաթին: