«Ռեալի» ֆուտբոլիստները որոշել են հրաժարվել հավանական պարգևավճարներից՝ ցանկանալով օգնել թիմին պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների ֆոնին։
Goal-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են 30 միլիոն եվրոյի պարգևավճարից, որն իրավունք ունեն ստանալու Չեմպիոնների լիգան և Լա Լիգան հաղթելու դեպքում:
Ֆուտբոլիստները նույնն արեցին նախորդ մրցաշրջանում, որպեսզի ակումբին օգնեն հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի ֆինանսական հետևանքները: