ՖԱԼ-ի 37-րդ տուրի շրջանակում «Տոմը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վելեսի» հետ (0-0)։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Արտյոմ Սիմոնյանը (11 խաղ, 3 գոլ այս մրցաշրջանում), իսկ հյուրերի կազմում՝ 21-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանը (34 խաղ, 5 գոլ այս մրցաշրջանում):
Այս խաղից հետո «Տոմն» իր ակտիվում ունի 33 միավոր և 19-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վելեսը» 59 միավորով 7-րդն է։