Մադրիդի «Ռեալը» ամռանը պատրաստվում է ակտիվ տրանսֆերային արշավի, գրում է AS-ը: Հրապարակման համաձայն, արքայական ակումբը չի նախատեսում որևէ պարագայում վաճառել միայն 8 խաղացողի ամբողջ կազմից. նրանք են՝ Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն, Մարտին Էդեգորը, Ռոդրիգոն, Տիբո Կուրտուան, Կազեմիրոն, Տոնի Կրոսը և Կարիմ Բենզեման:
Միևնույն ժամանակ, «սերուցքայինները» մտադիր են ազատվել առնվազն 6 խաղացողներից. նրանք են Գարեթ Բեյլը, Մարսելոն, Իսկոն, Ալվարո Օդրիոսոլան, Լուկա Յովիչը և Մարիանո Դիասը:
Հավանական է նաև կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի վաճառքը: Նրա տրանսֆերի դիմաց «Ռեալը» կկարողանա վաստակել մոտ 70 միլիոն եվրո: