Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ այս ամառ թիմի ավագ Սերխիո Ռամոսը կլքի թիմը: Ըստ Cadena SER- ի, «սերուցքայինների» ղեկավարությունը կարծում է, որ 35-ամյա ֆուտբոլիստն ավելի լավ առաջարկ է ստացել մեկ այլ ակումբից, այդ պատճառով էլ հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, որից հետո իսպանացի պաշտպանը կդառնա ազատ գործակալ:
Այս մրցաշրջանում Ռամոսը «Ռեալի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: