Միլանի «Ինտերը» Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում ընդունեց «Կալյարիին» և հաղթեց 4-1 հաշվով:
Անտոնիո Կոնտեի թիմի կազմում երկու գոլի հողինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, ևս մեկական գոլի հեղինակ դարձան Բորխա Վալերոն և Անդրեա Ռանոկիան: Հյուրերը կազմում աչքի ընկավ Քրիստիան Օլիվան:
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերը» կխաղա «Ատալանտա» — «Ֆիորենտինա» զույգի հաղթողի հետ: