Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց Third Saturday Mix 200 մրցաշարը, որին մասնակցում էին 18 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մրցաշարում հաջող հանդես եկան պատանի շախմատիստներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Դավթյանը 10 հնարավորից վաստակեց 7 միավոր, գրավեց 2-րդ հորիզոնականը և 12 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։
Ղարիբյանը վաստակեց 6,5 միավորով գրավեց 3-րդ հորիզոնականը և 13 կետով բարելավեց անհատական վարկանիշը։ Մրցաշարի հաղթող դարձավ 8 միավոր վաստակած գրոսմայստեր Հանս Մոկե Նիեմանը։