Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկություն է հայտնել 2020 թվականին մասնակցելու Եվրոպայի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին, որը կայանալու է Տոկիոյում: Այս մասին հայտնում է El Mundo-ն:
Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է.
«Եթե հնարավորություն ընձեռնվի գնալու Տոկիո, նրա համար մեծագույն ուրախություն կլինի»:
33-ամյա ֆուտբոլիստը հուսով է, որ եթե իր մասնակցությունն ստացվի, ապա ինքը կհայտնվի 23 տարեկանից բարձր այն 3 ֆուտբոլիստների թվում, որոնց թույլատրված է ընդգրկել Օլիմպիական խաղերի հայտացուցակում:
Սակայն Տոկիոյի ճանապարհին Ռամոսի համար գլխավոր խնդիրը «Ռեալի» դիրքորոշումն է: «Արքայական ակումբը» հազիվ թե ցանկանա կորցնել իր ավագին 2020/21 մրցաշրջանի մեկնարկում. Եվրոպայի առաջնության ու Օլիմպիական խաղերի հնարավոր մասնակցության դեպքում Ռամոսը ստիպված կլինի բաց թողնել նոր մրցաշրջանի մեկնարկը: