«Ինտերը» նվազագույն հաշվով հաղթել է «Կալյարիին» Իտալիայի առաջնության 30-րդ տուրի խաղում։
«Ինտերն», այսպիսով, հաղթել է Ա Սերիայի երկրորդ շրջանի բոլոր 11 խաղերը։ Անտոնիո Կոնտեի թիմը գերազանցել է «Միլանի»՝ 1989/90 մրցաշրջանում սահմանած ռեկորդը։
Հաջորդ խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս կմրցի «Նապոլիի» հետ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։