Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունել է «Բարսելոնային»։
Հանդիպման հաշիվն արդեն 13-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Կարիմ Բենզեման, իսկ 28-րդ րոպեին Տոնի Կրոսը տուգանայինից կատարած հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 60-րդ րոպեին Մինգեսան կրճատեց հաշվի տարբերությունը:
Այս խաղից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցրեց 66-ի ու մեկ միավորով շրջանցեց «Բարսելոնային»: 66 միավոր ունի Մադրիդի «Ատլետիկոն», որը մեկ խաղ պակաս է անցկացրել «Ռեալի» ու «Բարսելոնայի» համեմատ: