Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Բոլոնիայի» դեմ խաղին։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն։ Նշենք նաև, որ մեր ֆուտբոլիստի անունը այդ խաղի համար «Ռոմայի» հայտացուցակում է։
Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում մարզումային լուսանկարներ էր տեղադրել՝ տեղեկացնելով, որ վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին։
«Ռոմա»-«Բոլոնյա» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 11-ին, ու կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։