«Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագ Էնդի Մորիսոնը խոսել է իր նախկին թիմակից Ալֆ-Ինգե Հոլանդի մասին, որը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրն է։
««Մանչեսթեր Սիթիում» հանդես գալու ժամանակ Ալֆ-Ինգեն շատ փակ մարդ էր, բայց մեծ պրոֆեսիոնալ։ Նա անսովոր հետաքրքրասեր էր։ Վստահ եմ, որ այդ որակները փոխանցվել են նրա որդուն։ Ալֆ-Ինգեն ֆիզիկապես անհավանական լավ էր պատրաստված ու հոգեպես շատ ուժեղ էր։ Նա հիանալի թիմակից էր ու գերազանց տղա»,- Մորիսոնի խոսքերն է փոխանցում «Սիթիի» պաշտոնական կայքը։