Այսօր՝ ապրիլի 8-ին, Vbet ՀՊԼ 19-րդ տուրի շրջանակում կայացավ «Արարատ-Արմենիա»-«Վան» հանդիպումը, որն ավարտվեց 3-2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնին ասաց հետևյալը․
«Մենք փաստացի երկու խաղ նույն ձևով պարտվեցինք։ Ամենադժվարն ինձ համար՝ որպես մարզիչ այն է, որ ես դեռ չգիտեմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի հնարավորությունները․ ինչի է նա ընդունակ։
Արմեն Ադամյանն ինձ շատ է օգնում ու ծանոթացնում է առաջնությանը։ Ամեն ինչ առջևում է»։
Մանրամասները՝ տեսանյութում։