«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Ինչպես գրում է Marca-ն՝ 30-ամյա բելգիացին այսօր մարզվել է թիմի հետ։ Աղբյուրի տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստը շատ է ուզում տեղ գտնել «Բարսելոնայի» դեմ խաղի հայտացուցակում։ Հանդիպումը նախատեսված է ապրիլի 10-ին։
Եթե դա տեղի ունենա, Լա Լիգայի 30-րդ տուրի խաղը Ազարի կարիերայում առաջին կլասիկոն կդառնա։
Բելգիացին այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում 9 խաղի է մասնակցել։ Նա խաղադաշտ դուրս չի եկել մարտի 13-ից։