Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «էլ կլասիկոյին» ընդառաջ, որը կկայանա ապրիլի 10-ին, խոսել է իր մարզավիճակի մասին ու բարձր գնահատանքի արժանացրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Գնդակին տիրելը միշտ «Բարսելոնայի» կողմն է։ Նրանք լավ դարպասապահ ունեն ու Մեսսին, որը «Բարսելոնայի» համար ամեն ինչ անում է։ Մենք պիտի զգույշ լինենք, Լիոնելը շատ վտանգավոր է։
Չգիտեմ այս մրցաշրջանն արդյոք լավագո՞ւյնն է իմ կարիերայում։ Ես ամեն տարի մաքուր էջից եմ սկսում ու փորձում եմ ավելի լավ հանդես գալ, քան նախորդ մրցաշրջանում։ Հիմա ես գերազանց արդյունավետության շարք ունեմ։ Եթե կարողանամ աշխատել ու օգնել թիմին հաղթել, ապա կանեմ դա։ Գլխավորը՝ շարունակել հաղթել։ Ես խաղադաշտում ազատություն եմ զգում ու անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Goal-ը։