Սլովակիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ժիլինան» սեփական հարկի տակ ընդունել է «Պոդբրեզովային» և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթանակ տանելով՝ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունը տանտերերի կողմն է եղել, ովքեր 6-5 հաշվով առավելության են հասել լարված պայքարում:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 62-րդ րոպեին:
Քառորդ եզրափակչում «Ժիլինան» կմրցի Զլատե-Մորավցե քաղաքը ներկայացնող «ՎիՕն» ակումբի հետ: