Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար։ Մրցաշարին մասնակցելու են կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի հավաքականները։
Այսօր Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն է անցկացնում մրցաշարում․ մրցակիցը Լիբանանի հավաքականն է։ Առաջին խաղակեսի հենց մեկնարկում մեր հավաքականը կարողացավ բացել հանդիպման հաշիվը՝ մրցակցի ֆուտբոլիստի ինքնագոլի օգնությամբ։
Իսկ խաղակեսի վերջին րոպեներին Մարալ Արթինը կրկնապատկեց մեր թիմի առավելությունը։ 2-0, և մեր հավաքականը երկրորդ խաղակեսից առաջ ունի երկու գնդակի առավելություն։