Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» հաղթել է «Սասուոլոյին»։ Հանդիպումը կայացել է Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում և ավարտվել է 2-1 հաշվով։
10-րդ րոպեին հաշիվը բացել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, 67-րդ րոպեին միլանցիների հարձակվող Լաուտարո Մարտինեսը խփել է երկրոդր գոլը, իսկ 85-րդ րոպեին Համադ Տրաորեն մեկ գնդակ ետ է բերել։
«Ինտերը» 29 խաղից հետո 71 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ «Սասուոլոն» 48 միավորով գտնվում է 9-րդ տեղում է։