«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Vesti.kz Youtube-յան հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու ինքը լիովին բավարարված չէ «Կայրաթի» հետ խաղի արդյունքից, իր թիմի առջև դրված խնդիրների և խոսել է նաև Ղազախստանի առաջնության ֆավորիտների մասին:
Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջնության վերջին տուրում «Տարազը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կայրաթի» հետ (2: 2): Մինասյանի թիմը դեռ պարտություն չի կրել այս մրցաշրջանում ՝ երեք խաղից հետո վաստակելով հինգ միավոր:
«Մենք տեղյակ էինք, թե ում հետ ենք խաղում, չնայած խաղից առաջ ես ասացի, որ մրցակիցներին չենք բաժանում ուժեղի ու թույլի: Բոլոր մրցակիցներն ունեն ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր: Մենք օգտագործեցինք Կայրաթի թույլ կողմերը»,- ասել է Մինասյանը:
Այն հարցին, թե այս մրցաշրջանում ինչ խնդիր է դրված թիմի առջև, Մինասյանն ասել է․
«Խնդիր դրված է, բայց ես չեմ բարձրաձայնի դա, դա ակումբի ներքին հարցն է: Բայց հիմա մենք ունենք նոր թիմ, տասը լեգեոներ կար, այժմ ընդամենը չորսն են մնացել, հուսով եմ՝ կլինի նաև հինգերորդը: Բայց երբ ունեք նոր թիմ, շատ երիտասարդներ, ամենակարևորը կայունությունն է, բայց դա ժամանակ է պահանջում»։
«Կայրաթ», «Աստանա», «Տոբոլ» և «Օրդաբասի»՝ տիտղոսի համար գլխավոր հավակնորդներ:
«Կազմի, հնարավորությունների, կայունության առումով. այո, այս չորս թիմերն առանձնանում են: Բայց ֆուտբոլը խաղ է խաղադաշտում, չնայած ես խոստովանում եմ, որ այս թիմերը մրցաշրջանի ֆավորիտներն են»:
Մանրամասները՝ տեսանյութում