Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում վաղը «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ կմրցի «Սևանի» հետ: Երևանյան թիմն այսօր վերջին մարզումն է անցկացրել:
«Բարձր տրամադրությամբ անցկացրեցինք վերջին մարզումը «Սևանի» հետ կարևորագույն խաղից առաջ
Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում վաղը սեփական հարկի տակ կմրցենք «Սևանի» հետ: Հանդիպումը կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 15:00-ին:
Այս խաղից առաջ «Վեստ Արմենիան» 37 միավորով գլխավորում է Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Սևանը» 2-րդ տեղում է 35 միավորով»,-ասված է ակումբի հայտարարության մեջ: