Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղից սպասելիքներով:
«Մենք հիասթափված ենք շաբաթ օրը կայացած մեր խաղից: Քննադատությունը, որը մենք հիմա պետք է ընդունենք, լիովին արժանի է: Մենք ունենք խաղամակարդակ, և այժմ մենք պետք է ցույց տանք այն:
«Մանչեսթեր Սիթին» այս պահին աշխարհի ուժեղագույն թիմն է, աներևակայելի հիանալի թիմ: Մեր առջև հետաքրքիր խնդիր է դրված. երկու խաղերում էլ պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը:
«Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակ տիրելու է գնդակին, պետք է համակերպվենք դրա հետ: Նրանք սիրում են վազեցնել հակառակորդին ու այդպիսով ազատել տարածությունը: Երբ գնդակը ստանանք, պետք է միացնենք մեր խաղը: Նման իրավիճակներում դժվար է կանգնեցնել մեզ», — Տերզիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»- «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,30 գործակցով , ոչ ոքին՝ 5,80 իսկ «Բորուսիայի» հաղթանակը՝ 10,00։