«Ուֆայի» գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը հայտնել է, որ Նիկոլայ Սաֆրոնիդին նշանակվել է բաշկիրյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Նիկոլայ Սաֆրոնիդին նշանակվել է «Ուֆայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Նրա գլխավորությամբ թիմը կմեկնի Գրոզնի `մասնակցելու Ախմատի դեմ գավաթային խաղին»,- մեջբերում է ակումբի գլխավոր տնօրենին Sport24-ը :
Հիշեցնենք, որ հայկական արմատներ ունեցող Սաֆրոնիդին «Ուֆայում» խաղացել է 2014-ից 2018 թվականներին: Մինչ այդ նա հանդես է եկել նաև «Ավտոդոր», «Ալանիա», «ՍԿԱ-Էներգիա» ակումբներում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2018 թվականին։
























































