Ֆրանսիայի սպորտի նախարարը հայտարարել է, որ թենիսի Մեծ Սաղավարտի՝ «Ռոլան Գարոս» մրցաշարը կարող է հետաձգվել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակո:
«Մենք բանակցություններ ենք վարում Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի հետ՝ հասկանալու համար խոշոր մրցաշարերի ժամանակացույցը փոփոխելու անհրաժեշտությունը: Մենք ասում ենք սպորտը պաշտպանված է, բայց ամեն ինչ անում ենք, որ մրցաշարերին հնարավորինս քիչ մարդիկ լինեն»,-France Info ռադիոկայանի հետ զրույցում ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ ըստ նախնականի «Ռոլան Գարոսն» այս տարի կանցկացվի մայիսի 24-ից հունիսի 6-ը, իսկ Ֆրանսիայում այս պահին՝ տանից 10 կմ-ից հեռու չգտնվելու կանոն կա: