Գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, և ֆուտբոլիստի հայրը ՝ Ալֆ-Ինգե Հոլանդը,երեկ հանդիպել են «Բարսելոնայի» և «Ռեալի» ներկայացուցիչների հետ:
Ըստ Esport3 հեռուստաալիքի, Ռայոլան հանդիպումների ժամանակ ասել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ միայն կատալոնացիների կամ մադրիդցիների կազմում:
Այնուամենայնիվ, Ռայոլան և Ալֆ-Ինգե Հոլանդը այսօր մեկնելու են Լոնդոն՝ հանդիպելու «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» ներկայացուցիչների հետ:
Այս մրցաշրջանում 20-ամյա նորվեգացի հարձակվողը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով 33 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: