«Նոայի» կիսապաշտպան Էդուարդ Էմսիսը Լատվիայի հավաքականի կազմում մեկ հանդիպում է անցկացրել ԱԱ-2022 եվրոպական գոտու նախընտրական փուլում։
Էմսիսը մասնակցել է միայն Թուրքիայի հավաքականի դեմ խաղին (3-3), իսկ Նիդերլանդների և Մոնտենեգրոյի հավաքականների հետ խաղերում նա մնացել էր պահեստայինների նստարանին։
Թուրքիայի հավաքականի հետ խաղում հենց նրա փոխանցումից հետո է Իկաունեկսը հավասարեցրել խաղի հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Լատվիայի հավաքականը 1 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը G խմբի մրցաշարային աղյուսակում։
ՀՊԼ ընթացիկ առաջնությունում Էմսիսը 10 հանդիպում է անցկացրել «Նոայի» կազմում։