«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ակումբի նախագահի՝ վերջերս կայացած ընտրությունների մասին, որում հաղթանակ տարավ կապտանռնագույնների նախկին նախագահ Ժոան Լապորտան.
«Ես ընտրություններում ես կարողացա կողքից նայել ինքս ինձ ապագայում: Շատ բան գիտեմ «Բարսելոնայի» մասին ու կցանկանայի տեսնել, թե ինչպես է աշխատում ակումբի կյանքի այդ բնագավառը:
Արժանի պայքար էր: Հուսով եմ՝ Լապորտան կկատարի իր խոստումները: Արդյոք ես ապագայում կդառնա՞մ «Բարսելոնայի» նախագահը. ես ինձ դեռ ֆուտբոլիստ եմ զգում ու վայելում եմ խաղը»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն: