ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։
Երկրորդ խաղակեսում «Կրասնոդարի» ֆուտբոլիստ էդուարդ Սպերցյանը դուրս եկավ փոխարինման և 54-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Սա նրա առաջին հանդիպումն էր ազգային հավաքականում։
«Կրասնոդարի» մամուլի ծառայությունը արձագանքել է Սպերցյանի հրաշալի դեբյուտին։
«Էդիկը դուրս եկավ, Էդիկը գոլ խփեց: Հայաստանի ազգային հավաքականի դեբյուտային խաղում գոլ խփեց։ Բրավո՜»,- ասված է կրասնոդարյան ակումբի հաղորդագրության մեջ։