Ավանի ակադեմիայի աշխատակիցները Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին մարզադաշտ են ճանապարհել՝ մեկ դույլ ջուր ցողելով ավտոբուսի հետևից՝ ի նշան հաջողության:
Հիշեցնենք՝ հավաքականն ուղևորվել է Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, որտեղ անցկացնում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրի՝ Ռումինիայի հետ հանդիպումը: