Մադրիդի «Ռեալը» չի վախենում պարտվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի եւ «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար տրանսֆերային մրցավազքում:
Ըստ Mundo Deportivo-ի, «արքայական ակումբի» ղեկավարությունն արդեն կազմել է գործողությունների այլընտրանքային ծրագիր`ֆրանսիացու ու նորվեգացու հետ պայմանագիր չկնքելու դեպքում:
Աղբյուրը պնդում է, որ «սերուցքայինների» ղեկավարները պատրաստ կլինեն շահավետ առաջարկ կատարել Միլանի «Ինտերին» Ռոմել Լուկակուի տրանսֆերի հարցով, ով այս մրցաշրջանում Ա Սերիայի 26 խաղում դարձել է 19 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ: Ռոմելուի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին, իսկ նրա տրանսֆերը գնահատվում է 90 միլիոն եվրո:
Միևնույն ժամանակ, ֆինանսական խնդիրների պատճառով, Ինտերը կարող է վաճառել Լուկակուն ավելի համեստ գնով: