NBA-ի կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Կլիպերսը» 129:105 հաշվով հաղթեց «Միլուոկի Բաքսին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մարկուս Մորիսն էր՝ 25 միավոր: Կավայ Լեոնարդը վաստակեց ևս 23 միավոր։ Պարտվողների ակզմում Յանիս Ադետոկունբոյի վաստակեց 32 միավոր:
«Բրուքլին Նեթսը» 112:107 հաշվով հաղթեց «Մինեսոտային»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ջեյմս Հարդենն էր, ով 38 միավորով, 11 խափանումով ու 13 փոխանցմամբ ձևակերպեց թրիփլ-դաբլ: Եվս 27 միավոր բերեց Քայրի Իրվինգը:
«Վաշինգտոնը» 132:124 հաշվով հաղթեց «Ինդիանային»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ռասել Ուեսթբրուկն էր՝ 35 միավոր, 14 խափանում և 21 փոխանցում՝ ձևակերպելով թրիփլ-դաբլ:
Մեկ այլ խաղում «Գոլդեն Սթեյթը» հաղթեց «Չիկագո Բուլզին» ՝ 116:102:
Օկլահոմա — Դալլաս — 106:127
Յուտա — Քլիվլենդ — 114:75
Դեթրոյթ — Տորոնտո — 118:104
Հյուսթոն — Մեմֆիս — 110: 120
Սան Անտոնիո — Սակրամենտո — 115: 132
Բոստոն — Նյու Օրլեան — 109:115
Նյու Յորք — Մայամի — 88:98