«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել վնասվածքներից։
Ինչպես տեղեկացնում է hln.be-ն՝ 30-ամյա ֆուտբոլիստը Բելգիայում վերականգնողական կուրսեր անցնելուց հետո վերադարձել է Մադրիդ ու շարունակում է ապաքինվել այնտեղ։ Ակումբի ու հավաքականի բուժանձնակազմն Ազարին խորհուրդ են տվել չվիրահատվել․ խաղացողը համաձայնել է։
Ազարին նշանակված թերապիան ուղղված է նրա մարմնի ներքևի հատվածների մկանների ամրացմանը, քանի որ ֆուտբոլիստը հենց այդ հատվածներում է խնդիրներ ունենում։