ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբում Հայաստան հավաքականի հետ նույն խմբում ընգրկված Գերմանիայի ընտրանին արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց Ռումինիայի հավաքականին:
Հյուրերի կազմում 17-րդ րոպեին աչքի ընկավ Գնաբրին:
Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի թիմի դարպասը:
Այսպիսով, 3-րդ տուրից առաջ Գերմանիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև Հայաստանի ընտրանին:
Հիշեցնենք, որ 3 օր անց Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Ռումինիայի հավաքականի հետ: