Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության որակավորման փուլը մեկնարկում է երկու անընդմեջ հաղթանակով: Այս մասին հայտնում է աշխարհի առաջնության՝ թվիթերի պաշտոնական էջը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն այսօր՝ մարտի 28-ին, Երևանում 2-0 հաշվով հաղթեց Իսլանդիային, իսկ օրեր առաջ հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի նկատմամբ:
👏 Let’s hear it for Armenia
🇦🇲 They’ve just beaten Iceland and, for the first time in their history, have opened their #WCQ campaign with back-to-back wins #WorldCup | @OfficialArmFF pic.twitter.com/7aE0pH2qYW
— FIFA World Cup (@FIFAWorldCup) March 28, 2021