ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Իսլանդիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել։
Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին խաղը։ 8-րդ րոպեին վտանգավոր հակագրոհ էր զարգանում աջ եզրում, սակայն մրցակցի ֆուտբոլիստը խախտեղ կանոննեը Տիգրան Բարսեղյանի նկատմամբ, ինչի պատճառով զգուշացվեց դեղին քարտով։ Րոպեներ անց հյուրերը անկյունային հարվածի իրավունք ստացան, որի խաղարկումից հետո հետևեց հարված տանտերերի դարպասի ուղղությամբ, սակայն գնդակը անդրադարձով դուրս եկավ դաշտի դիմային գծից։ Հյուրերը գնալով ավելի շատ տիրեցին գնդակին, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվում էր ժամանակին չեզոքացնել մրցակցի գրոհները, երբեմն էլ՝ վտանգավոր հակագրոհներ կազմակերպել։ Երկու անգամ մրցակցի դարպասապահին հեռահար հարվածով անհանգստացրեց Տիգրան Բարսեղյանը։
Առաջին խաղակեսի վերջին րոպեներին հայ ֆուտբոլիտներն ավելի շատ էին տիրում գնդակին ու ավեկի վտանգավոր էին գործում, սակայն լուրջ սպառնալիք մրցակցի դարպասի մոտ, Կապառոսի թիմին այդպես էլ չհաջողվեց ստեղծել։