Ռումինիայի երիտասարդական հավաքականի ավագ Մարիուս Մարինը Instagram-ի իր էջում պատմել է մրցակցի կողմից վիրավորանքների մասին: Ավելի ուշ, ֆուտբոլիստը Stories բաժնից հեռացրել է այդ գրառումը.
«Այդ գնչուները, ինչպես դուք մեզ անվանում էինք խաղադաշտում, հաղթեցին ձեզ 2-1 հաշվով: Առա՜ջ, Ռումինիա»,- գրել է Մարիուս Մարինը:
Հիշեցնենք՝ Ռումինիայի հավաքականը Եվրոպայի Մ21 տարեկանների 2021 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում կամային հաղթանակ է տարել մրցաշարն ընդունող երկրի՝ Հունգարիայի իր հասակակիցների նկատմամբ 2-1 հաշվով:
Երկու տուրից հետո Ռումինիան և Գերմանիան 4 միավորով կիսում են A խմբի առաջին հորիզոնականը: Երրորդ տեղում Նիդերլանդներն է 2 միավորով, իսկ Հունգարիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 0 միավորով:
Խմբային փուլի արդյունքներով յուրաքանչյուր խմբից երկու թիմ դուրս կգա փլեյ-օֆֆ: