NBA- ի կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Կլիպերսը» 122: 112 հաշվով հաղթեց «Ֆիլադելֆիային»։ Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կավայ Լեոնարդն էր՝ 28 միավոր:
Մեկ այլ խաղում «Սակրամենտո Քինգսը» հաղթեց «Քլիվլենդ Կավալերսին»՝ 100: 98:
Մյուս հանդիպումներում Դալլասն առանց Լուկա Դոնչիչի պարտվեց Նյու Օրլեանին (103:112), Յուտա Ջազը 126:110 հաշվով հաղթեց Մեմֆիսին: Միլուոկի Բաքսը զիջեց Նյու Յորք Նիքսին (96: 102), Վաշինգտոնը հաղթեց Դեթրոյթին (106: 92), Հյուսթոն Ռոքեթսը հաղթեց Մինեսոտային (129: 107), Սան Անտոնիոն հաղթեց Չիկագո Բուլսին (120: 104), իսկ Օկլահոման չկարողացավ հաղթել Բոստոն Սելտիկսին (94:111):