Ռոմելու Լուկակուն կատալոնական գրանդ տեղափոխվելու հիմնական թեկնածուներից մեկն է: «Կապտանռնագույնները» պատրաստ են դիմել «Ինտերին»՝ բելգիացի ռմբարկուի տրանսֆերը գնելու առաջարկով:
Ինչպես հայտնի է դարձել Calciomercato-ին, «Բարսելոնայի» հետաքրքրությունների ոլորտն ընդլայնվել է ի դեմս Ռոմելու Լուկակուի։ Կատալոնացիները նրան դիտարկում են որպես Էրլինգ Հոլանդի արժանի այլընտրանք:
Իր հերթին, The Telegraph-ը գրում է, որ Լուկակուն կարող է կրկին հանդես գալ «Սթեմֆորդ Բրիջում» յոթ տարի անց: «Չելսիին» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ անհրաժեշտ կլինի նոր «ինը» համար:
Հատկանշկան է, որ անգլիական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը կրկին Էրլինգ Հոլանդն է և նրանք ևս դիտարկում են Լուկակուին որպես այլընտրանք։